Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից:
46-ամյա ռեփերն այս շաբաթ հայտնել է, որ աշխատում է իր սեփական պոռնո հարթակի շուրջ, որը «նման չի լինի այն ամենին, ինչ մենք նախկինում տեսել ենք»: Այս նախագծի շրջանակում Քանյեն համագործակցում է պոռնո ֆիլմերի պրոդյուսեր Մայք Մոզի հետ։
Երկրպագուները Բիանկային հորդորել են ամուսնալուծվել Քանյեից, քանի դեռ ամեն ինչ հեռուն չի գնացել: «Ժամանակ կա, Բիանկա: Դու կարող ես դուրս ցատկել նավից», «Ի՞նչ է կատարվում այստեղ, ինչո՞ւ է այս կինը համաձայնվում դա անել: Ինչ-որ մեկը պետք է օգնի նրան»,-նշել են նրանք։
Քանյեի բիզնես գործընկեր Մայքը, ով վերահսկում է Vixen Media Group-ի պոռնոգրաֆիայի արտադրությունը, ասել է, որ ռեփերի պոռնոգրաֆիայի ստուդիան շրջադարձային նախագիծ կլինի:
«Չնայած դեռ վաղ է մանրամասներով կիսվել, ես ոգեւորված եմ Քանյեի տեսլականով»,-TMZ-ին ասել է նա,-«Սխալ է այն միտքը, որ այս նախագիծը կդառնա հերթական պոռնո ստուդիան։ Սա նմանը չունեցող բան է լինելու»: