Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում

15:38   27 ապրիլի, 2024

Օսկարակիր դերասան Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ»՝ առաջիկա սարսափ ֆիլմում: Ֆիլմը, որի ռեժիսորը Ջոշուա Ջոն Միլլերն է, մեծ էկրաններ կբարձրանա հունիսի սկզբին։

Քրոուն մարմնավորում է Էնթոնի Միլլերին՝ «խնդրահարույց դերասանի, ով սկսում է խելագարվել գերբնական սարսափ ֆիլմի նկարահանումների ժամանակ»։

Միլլերը բացատրել է, որ ֆիլմի գաղափարը ոգեշնչված է իր մանկությունից, երբ ինքը դիտում էր իր հորը «Էկզորցիստ» ֆիլմում՝ Հայր Կարրասի դերում: «Հայրս ինձ միշտ պատմություններ էր պատմում այն մասին, թե որքան անիծված էր ֆիլմը. առեղծվածային հրդեհներ, որոնք տեղի են ունեցել արտադրության ժամանակ, տարօրինակ մահեր, վնասվածքներ... ցանկը շարունակելի է: Այդ ժամանակվանից ի վեր ինձ գրավել է «անիծված ֆիլմի» պատմությունը... Այս ֆիլմով մենք ցանկանում ենք թարմացնել մոլուցքի բանաձեւը մի աշխարհում, որտեղ ոչ մի խումբ չունի մյուսների բարությունն ու պարկեշտությունը: Մենք ունենք հիանալի դերասանական կազմ եւ ստեղծագործական թիմ, որոնք կպատմեն, թե որքան խոցելի ենք մենք բոլորս խավարի հանդեպ, եւ կարող ենք այն հավերժացնել, եթե չկարողանանք դիմակայել մեր դեւերին»,-հավելել է Միլլերը:



© NEWS.am STYLE