Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը

11:31   27 ապրիլի, 2024

Երգիչ, երգահան Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը։ Գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը։

Մեկնաբանելով իր նոր աշխատանքը՝ երգիչը նշել է, որ ոչինչ պետք չէ ասել երգի մասին, «այն ուղղակի պետք է լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով»։

Երգը ներկայացված է անիմացիոն տեսահոլովակով, որը ստեղծել է Գեւորգ Չափլանյանը:



© NEWS.am STYLE