Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին

12:33   6 մայիսի, 2024

Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն անցած տարվա մջոցառման ժամանակ  արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին:

Էուգենիո Կասնիգին TikTok-ում հայտարարել է, որ այլեւս չի աշխատի

Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում անցկացվող միջոցառման ժամանակ, որի ընթացքում դիմավորում էր հյուրերին, քանի որ մեկ տարի առաջ իր գեղեցիկ արտաքինը դարձել էր վիրուսային:

«Ես հենց նոր հեռացվեցի Met Gala-ից»,- ասել է 26-ամյա երիտասարդը՝ ցույց տալով Քայլիի հետ մի քանի լուսանկարներ։

Կասնիգին, ով աշխատել է Met Gala-ում վերջին երկու տարիների ընթացքում, պնդում է, որ չէր կարողանում խոսել այն ուշադրության մասին, որը ստացել էր միջոցառման ընթացքում, քանի որ ստորագրել էր չբացահայտման պայմանագիր:

«Ծիծաղելի է, ինձ աշխատանքից ազատել են, որ հիմա ինչ ուզեմ, ասեմ։ Ինձ աշխատանքից ազատել են, որովհետեւ անցած տարի ինձ շատ էին քննարկում:

Ինձ ասել էին, որ ամբողջ գիշեր Ջենների կողքին լինեմ, եւ ես նրան օգնել եմ այն ​​ամենով, ինչով կարող էի»,-հավելել է նա:



© NEWS.am STYLE