Ժաննա Ֆրիսկեին Գերմանիայում շտապ կերպով հոսպիտալացրել են

11:44   17 հունվարի, 2014

Ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական լուրջ խնդիրների մասին լուրը շարունակում է մնալ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Ըստ Paparazzi-ի, Ժաննային ինքնաթիռով արագորեն ուղարկել են Գերմանիա: Որոշ տվյալներով, երգչուհին բուժվելու է Գերմանիայի առաջատար ուռուցքաբանական հիվանդանոցներից մեկում: Բուժման ընթացքում Ֆրիսկեի հետ է լինելու նրա քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելյովը:

Ու թեեւ երգչուհու PR ծառայությունը հերքում է այս տեղեկությունը, իսկ հարազատները կապ չեն հաստատում ոչ ոքի հետ, Անդրեյ Մալախովը լույս է սփռել այս ամենի վրա: Նա հաստատել է, որ վերջին շրջանում Ժաննան խորհրդակցում էր գերմանացի մասնագետների հետ: Ռուսական աստղերի շրջանում զգուշորեն են քննարկում այս թեման եւ ավելի հաճախ խոսում են ուղեղի ուռուցքի ու այն մասին, որ վիրահատությամբ դրանից ազատվել այլեւս հնարավոր չէ:



© NEWS.am STYLE