Նատալյա Պոդոլսկայայի նոր հոլովակը դիտումների ռեկորդներ է սահմանում

14:34   21 հունվարի, 2014

Երգչուհի Նատալյա Պոդոլսկայայի նոր՝ «Прощаю» («Ներում եմ») տեսահոլովակը Ռուսաստանում դիտումների ռեկորդներ է սահմանում: Հոլովակը համացանցում հայտնվել է հունվարի 20-ին եւ արդեն շուրջ 60 հազար դիտում է արձանագրել: Դրանում Նատալյան վազում է մութ անտառում, ընկնում է գետնին ու երգում իր տղամարդու հանդեպ մեծ սիրո մասին:

«Прощаю» երգի տեսահոլովակի նկարահանումները կայացել են 2013թ., Կիեւում: Հոլովակում նկարահանվել է նաեւ ուկրաինական ճանաչված պարային շոուի մասնակից Անատոլի Սաչիվկոն: Ի դեպ, «Прощаю» երգը ներառվել է Նատալյա Պոդոլսկայայի վերջին՝ «Интуиция» անվանումով ալբոմում:



© NEWS.am STYLE