Սեւ բիկինիով Քարդաշյանը՝ Մեքսիայում հանգստանալիս

12:29   24 հունվարի, 2014

Քորթնի Քարդաշյանը երեխաների հետ մեկնել է Մեքսիկա՝ հանգստանալու: 34-ամյա Քորթնին 4-ամյա Մեյսոնի եւ 1.5 տարեկան Պենելոպայի հետ հանգստանում է իր ընկերոջ՝ հայտնի պրոդյուսեր Ջո Ֆրենսիսի առանձնատանը: Քիմ Քարդաշյանի քույրը պապարացիների ուշադրությունը գրավել է սեւ բիկինիով փոքրիկ դստեր հետ զվարճանալիս:

Հարկ է նկատել, որ Ֆրենսիսի առանձնատունը մեծ ճանաչում ունի հայտնիների շրջանում. այստեղ հյուրընկալվել են Դեմի Մուրը, Չարլի Շինը, Լեդի Գագան, Ջենիֆեր Էնիսթոնը, Եվա Լոնգորիան:

Ինչ վերաբերում է հենց Քորթնիին. հիշեցնենք, որ նա վաճառում է Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքում գտնվող իր տունը: Քորթնին նոր է ավարտել վերանորոգումը, սակայն անսպասելիորեն որոշել է վաճառել առանձնատունը, որի սենյակները «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ոճով են:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE