Երեւանում կայացավ Հարութ Փամբուկչյանի համերգը (ֆոտո)

00:26   17 նոյեմբերի, 2012

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հայտնի հայ երգիչ Հարութ Փամբուկչյանի համերգը։ Այն նվիրված էր նոյեմբերի 10-ին նշվող Երիտասարդության եւ նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողների միջազգային օրերին։ Համերգին ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երեւանի քաղաապետ Տարոն Մարգարյանը։

Հարութ Փամբուկչյանը, ով հայտնի է որպես Ձախ Հարութ, կատարում է ռաբիս ոճի երաժշտություն, առանց որի չի անցնում համարյա թե ոչ մի հայկական տոնակատարություն՝ լինի հարսանիք, թե՝ ծնունդ։ 

Նշենք, որ համերգը կազմակերպել էին Հայկական երիտասարդական ֆոնդը եւ ՀՀԿ-ի երիտասարդկան թեւը։

Ֆոտո Արսեն Սարգսյան/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE