Ջասթին Բիբերի նոր հոլովակը մի քանի ժամվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն մարդ է դիտել

12:31   30 հունվարի, 2014

Կանադական 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը նոր հոլովակ է թողարկել՝ Confident անվանումով: Մի քանի ժամվա ընթացքում այն ավելի քան մեկ միլիոն մարդ է դիտել:

«Journals» ալբոմից Confident երգը ձայնագրվել է ռեփեր Chance The Rapper-ի մասնակցությամբ: Հոլովակի ռեժիսորը Քոլին Թիլին է: Ի դեպ, «Journals»-ը դարձել է կանադական երգչի ձայնադարանի ամենավատ սկավառակը, որը չի ընդգրկվել բրիտանական եւ ամերիկյան ոչ մի վարկանիշում:

Հիշեցնենք, որ Բիբերը լիմուզինի վարորդին ծեծելու գործի շրջանակում ինքնակամ ներկայացել էր Տորոնտոյի ոստիկանություն: Պաշտոնական որեւէ հայտարարություն դեռեւս չի արվել: Լրագրողներն ու Բիբերի երկրպագուները հերթապահում են ոստիկանության շենքի առջեւ:

Կանադական Global News լրատվական գործակալության փոխանցմամբ, Բիբերը ոստիկանություն է եկել ընկերների եւ թիկնապահի հետ:

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 30-ի գիշերը: Լիմուզինի վարորդին, ում կանչել են 6 ուղեւորի փոխադրելու համար, ճանապարհին ուղեւորներից մեկը ծեծել է: Այն ժամանակ ոստիկանությունը գործ էր հարուցել եւ հետաքննություն սկսել, սակայն չէր մանրամասնում, արդյո՞ք մեղավորը հենց Բիբերն է եղել:



© NEWS.am STYLE