Ջենիֆեր Լոպեսի նոր հոլովակը. Same Girl

12:26   1 փետրվարի, 2014

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Same Girl երգի հոլովակն է թողարկել: 44-ամյա Ջեյ Լոն երգը նվիրել է Նյու Յորքի իր հարազատ թաղամասին՝ Բրոնքսին, որտեղ երգչուհին անցկացրել է մանկությունը:

Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Նյու Յորքում, Ամանորից մի քանի օր առաջ: Դրանում արտիստուհին որոշել է երկրպագուներին ցուցադրել այն ամենը, ինչը ժամանակին իր կյանքն է եղել. նկարահանումներն անցկացվել են մետրոյի այն կայարանում, որտեղից Ջենիֆերն ամեն օր գնացել է Մանհեթեն՝ պարի եւ վոկալի դասերի, ինչպես նաեւ թաղամասի փողոցներում:



© NEWS.am STYLE