Հարսանյաց զգեստներ հղիների համար

18:13   2 փետրվարի, 2014

Երբեմն. հանգամանքների բերումով. զույգերն ամուսնանում են, երբ արդեն երեխայի են սպասում: Ճիշտ է, հասարակության կողմից այնքան էլ չի խրախուսվում, երբ կինը հղի վիճակում սպիտակ զգեստով եկեղեցի է մտնում, բայց, այնուամենայնիվ, հարսանյաց զգեստների հեղինակները մտածել են նաեւ հղի կանանց մասին` ստեղծելով չքնաղ հարսանյաց զգեստներ ապագա մայրիկների համար:

Կան ինչպես հղիությունը թաքցնող, այնպես էլ ընդգծող զգեստներ, սակայն ինչ զգեստ էլ ընտրեք, այն պետք է ազատ լինի, չկաշկանդի շարժումները եւ անհարմարություն չպատճառի, չէ՞ որ խոսքը սովորական հարսնացուների մասին չէ:

 

Եթե հարսնացուն գտնվում է հղիության սկզբնական շրջանում, այսինքն` փորն այդքան էլ նկատելի չէ, ապա բոլորովին էլ կարիք չկա հատուկ հղիների համար նախատեսված զգեստ հագնել: Ամենասովորական հարսանյաց զգեստը նույնպես այս դեպքում հարմար կլինի: Սակայն եթե փորն արդեն ակնհայտ է, պետք է հրաժարվել այդպիսի զգեստներից:

 

Ստորեւ ներկայացնում ենք զգեստներ` ամուսնանալ պատրաստվող հղիների համար:

 



© NEWS.am STYLE