Մանկական «ՎԻԱ Գրա» գերմանական ձեւով

14:35   5 փետրվարի, 2014

Ինչպե՞ս երեխաների մեջ գեղեցիկի հանդեպ սեր դաստիարակել, երբ կրթական համակարգը քայքայվում է, իսկ երեխաները «զվարճանում են» սոցիալական ցանցերում եւ Youtube-ներում: Հարց է առաջանում. ի՞նչ անել:

Համացանցում մի քիչ շրջելով՝ անցյալ տարվա մի տեսանյութ գտանք, որն ակնհայտորեն միտված է ծառայել երեխաների դաստիարակությանը: Չգիտենք, թե ինչի մասին են այնտեղ երգում, սակայն դատելով վերնագրից՝ փոքրիկ ճուտիկի մասին: Երեք գերմանուհիներ ուրախ երգում են, մանկական «ՎԻԱ Գրա»-ի նման մի բան: Ոմանց սա կարող է նաեւ դուր գալ, սակայն, անկեղծ ասած, պարզապես քրքջալու ցանկություն է առաջանում:



© NEWS.am STYLE