ԵՐԱԶԱՀԱՆ. ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ԳԵՂԵՑԻԿ ՀԱԳՈՒՍՏ ԵՔ ՏԵՍԵԼ

09:00   11 փետրվարի, 2014

Որքա~ն հաճախ է մեր ընթերցողների գեղեցիկ կեսը երազում տեսնում, թե ինչպես են իրենք նրբաճաշակ հագուստ փորձում: Զգացողությունները հիանալի են, սակայն, թե ինչ է նշանակում այդ ամենը՝ ուրիշ հարց է:

NEWS.am STYLE-ը դիմել է երազահանին այդ խորհրդանշի նշանակությունը բացահայտելու նպատակով: «Հագուստ» խորհրդանշի առավել մանրակրկիտ մեկնաբանումը տվել է ամերիկացի գրող եւ ֆինանսիստ Գուստավ Միլլերը:

Ըստ նրա երազահանի, եթե երիտասարդ կինը երազում տեսնում է նրբաճաշակ շրջազեստ կամ շապիկ, այդ նշանակում է, ր իրական կյանքում նրա հետ հաճելի իրադարձություններ տեղի կունենան:

Շուտով նա կարժանանա շրջապատի հիացմունքի իր տաղանդի եւ հաճելի շարժուձեւի շնորհիվ: Եթե երազում կինը տեսնում է, որ իր շրջազգեստը պատռված է, այդ կանխատեսում է, որ նրան կմեղադրեն ոչ արժանավայել արարքի համար:

Եթե կինը փորձում է շրջազգեստ կամ շապիկ, այդ նշանակում է, որ նա անսպասելի կերպով կհանդիպի անձնական կյանքում իր հակառակորդին, սակայն եթե կինը երազում տեսնում է, որ ետեւում է իր կազմվածքին իրենց դուր եկած շրջազգեստը գնելու համար, ապա իրական կյանքում նա կհաղթահարի իր հակառակորդին եւ կարժանանա իր ընտրյալի սիրուն:



© NEWS.am STYLE