Մոդել Քեյթ Ափթոնը՝ անկշռության մեջ արված Sports Illustrated-ի բաց ֆոտոսեսիայում

12:33   19 փետրվարի, 2014

Ամերիկյան 21-ամյա մոդել Քեյթ Ափթոնը մասնակցել է Sports Illustrated ամսագրի բաց ֆոտոսեսիային: Հրատարակությունը նշում է հիմնադրման 50-ամյա հոբելյանը, ու թեեւ Քեյթը չի հայտնվել ամսագրի շապիկին, սակայն մասնակցել է արտասովոր ֆոտոսեսիայի: Մոդելին լուսանկարել են հատուկ նկարահանումների համար վերափոխված Boeing-727 ինքնաթիռում, Ֆլորիդայի տիեզերական օդակայանում:

«Sports Illustrated Swimsuit Issue-ի 50 տարիների աշխատանքի ընթացքում մենք գործնականում ամենուր եղել ենք, բայց երբեք նման բան չենք արել, ինչպես այս անգամ: Հաստատ սրանք ամենից ինքնատիպ լուսանկարն են: Եվ, ինչպես միշտ, Քեյթը բոլորիս զարմացրեց՝ հրաշալիորեն կատարելով մոդելի աշխատանքն անկշռության մեջ»,- նշել է ամսագրի աղբյուրը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Sports Illustrated-ի, Getty Images-ի



© NEWS.am STYLE