Ինչպե՞ս վերացնել երանգաքսուքի հետքը հագուստի վրայից

16:13   20 փետրվարի, 2014

Շպարը միշտ չէ, որ ցանկալի արդյունք է թողնում: Մեկ անզգույշ շարժում, եւ կարող եք դրանով ներկել հագուստը: Ամենից շատ աղջիկները բողոքում են երանգաքսուքի (տոնային կրեմ) թողած հետքից, քանի որ դրա բաղադրությունն այնպիսին է, որ դժվարացնում է հագուստից մաքրումը: Ստորեւ կներկայացնենք մի քանի խորհուրդ, թե ինչպես է պետք վերացնել երանգաքսուքի հետքը:

 

Եթե երանգաքսուքի հետքը սինթետիկ հագուստի վրա է, ապա այն շատ հեշտ է մաքրել: Պետք է զգեստը դնել տաք ջրի մեջ, մաքրող հեղուկ լցնել վրան եւ թողնել մի քանի ժամ:

 

Բնական կտորներից պատրաստված հագուստի վրայից երանգաքսուքի հետքը մաքրելու համար անհրաժեշտ է կեղտոտված հատվածի վրա մաքրող հեղուկ լցնել, թողնել 15 րոպե, այնուհետեւ լվանալ հագուստը տաք ջրով եւ օճառով այնքան, մինչեւ հետքը վերանա:

Ամուր կտորներից եւ մորթու վրայից երանգաքսուքի հետքը կարելի է վերացնել բժշկական սպիրտով: Պետք է բամբակը թաթախել սպիրտի մեջ եւ քսել կեղտոտված հատվածի վրա:

Յուղոտ երանգաքսուքի հետքը վերացնել կարելի է բենզինի օգնությամբ, նաեւ սպասք լվանալու համար նախատեսված հեղուկով:

 

Ինչ չափի էլ լինի հետքը կամ ինչ տեսակի` երանգաքսուքի բաղադրությունը, հիշեք, որ այն պետք է անմիջապես լվանալ, որպեսզի հնարավոր լինի պահպանել հագուստը, հակառակ դեպքում` հնարավոր է հետքն այդպես էլ չանցնի:



© NEWS.am STYLE