Դենիել Քրեյգն ամենաբարձր վարձատրվող Ջեյմս Բոնդն է

11:47   19 նոյեմբերի, 2012

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգն Ջեյմս Բոնդի ամենբարձր վարձատրվող դերակատարն է։ «007. կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմի համար դերասանը ստացել է 17 մլն դոլար։ The Sunday Times- ը հաղորդում է, որ Քրեյգն ամենամեծ գումարը վաստակել է դեռեւս չնկարահանված ֆիլմերի համար։ 2012 - ի սեպտեմբերին նա «բոնիդիանայի» 2 ֆիլմերի համար 31 մլն ֆունտի պայմանագիր է ստորագրել։

Հոնորարների գծով երկրորդ տեղում Պիրս Բրոսնանն է, ով յուրաքանչյուր ֆիլմի համար միջինը 8,7 մլն ֆունտ է վաստակել։

NEWS.am STYLE - ավելի վաղ հայտնել էր, որ սա բոնդիանայի՝ թվով արդեն 23-րդ ֆիլմն է։ Եվ, չնայած իռացիոնալ այս թվին, ֆիլմը հոբելյանական է. այս տարի բոնդիանան նշում է 50 –ամյակը։

Համաշխարհային վարձույթում հոկտեմբեր 26-ին մեկնարկած այս ֆիլմն արդեն հավաքել է արդեն 500 մլն – ից ավելի դոլար։



© NEWS.am STYLE