Ինչո՞ւ է համբուրվելն օգտակար

21:21   22 փետրվարի, 2014

Սովորական համբույրը ոչ միայն հաճելի է, այլեւ առողջության համար շատ օգտակար: Բայց մինչ համբուրվելու համար ձեր տղամարդու մոտ վազելը՝ մինչեւ վերջ կարդացեքՊարզվում է, որ երկար եւ կրքոտ համբույրը կարող է ազատել զկռտոցից: Ամեն ինչից զատ, համբույրը նաեւ սթրեսի դեմ հրաշալի միջոց է:

Եթե լարված օր ես ունեցել, տուն վերադառնալուն պես ամուր գրկիր եւ համբուրիր սիրելիիդ: Սթրեսն անմիջապես կանհետանա:

Ալլերգիա՞ ունես: Ասում են՝ կես ժամվա ընթացքում ջերմ համբույրները կարող են ամբողջությամբ ազատել այդ հիվանդության նախանշաններից: Իսկ ինչո՞ւ չփորձել:

Ի գիտություն նիհարողների. համբույրի ընթացքում մեկ րոպեում 26 կալորիա է այրվում: Այնպես որ՝ որքան հաճախ ես համբուրվում, այնքան արագ ես մոտենում քո երազանքի կազմվածքին:

Վիճակագրությունը վկայում է, որ կանոնավոր կերպով համբուրվող զույգերն ավելի հազվադեպ են վիճում, քան նրանց, ովքեր անտեսում են նման քնքշանքները:

Եթե քեզ դուր է գալիս քո տղամարդու հետ համբուրվելը, նա հրաշալի հայր կլինի քո երեխաների համար, քանի որ հորմոնների առումով դուք լիարժեք համապատասխանում եք միմյանց:

Նյութը՝ liza.ua կայքի



© NEWS.am STYLE