Սերգեյ Լազարեւը «Եվրատեսիլ 2014»-ում ներկայացնելու է Ռուսաստանը

18:45   24 փետրվարի, 2014

Ճանաչված երգիչ Սերգեյ Լազարեւը Ռուսաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում, որը կայանալու է Դանիայի մայրաքաղաքում: Արդեն հայտնի է, որ մայիսի 6-ին եւ 8-ին նախանշված են կիսաեզրափակիչ փուլերը, իսկ եզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին:

Այն մասին, որ Լազարեւը մեկնելու է Կոպենհագեն՝ մասնակցելու եվրոպական երգի մրցույթին, հայտնի է դարձել Love Radio ռադիոկայանի Twitter-ի էջից: Արտիստը, սակայն, դեռեւս պաշտոնապես չի հաստատել այս լուրը:



© NEWS.am STYLE