Քիմ Քարդաշյանը՝ պլաստիկ վիրահատության հետ կապված հերթական աղմուկի կենտրոնում

12:44   26 փետրվարի, 2014

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում: Քիմի պլաստիկ վիրահատությունների շուրջ խոսակցությունները չեն դադարում, չնայած նա ամեն կերպ հերքում է անցյալ տարի ծննդաբերությունից հետո գեղեցկությունը վերականգնելու ժամանակ վիրահատական միջամտությունների ենթարկվելու մասին պնդումները:

Մինչ այդ, նա «Քարդաշյան ընտանիք» շոուի թողարկումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ բժշկի է այցելում, որպեսզի ձեռքերին եւ կրծքին որոշ շտկումներ կատարի:

«Ես, կարծես, ամբողջությամբ կենտրոնացած եմ իմ ձեռքերի վրա: Ինձ թվում է՝ դրանք կնճռոտ տեսք ունեն: Հնարավո՞ր է ինչ-որ կերպ դրանք ձգել»,- հայտարարել է Քիմը:

Նախօրեին նա Նյու Յորքում պապարացիների ուշադրությունը գրավել էր հենց գեղեցկության սրահից դուրս գալիս: Դատելով ամեն ինչից՝ գեղեցկության հարցում Քիմի մոտ ամեն ինչ նորմալ է:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE