Օլիմպիական մի շարք չեմպիոններ ելույթ են ունեցել Էդգար Հակոբյանի կախարդական ջութակի ներքո

11:29   26 փետրվարի, 2014

Սոչիի Օլիմպիադայի ոսկե մեդալակիր, փայլուն գեղասահորդ Ադելինա Սոտնիկովան ելույթ է ունեցել Էդգար Հակոբյանի ջութակի կախարդական հնչյունների ներքո: Նա մասնակցել է Մոսկվայի «Лужники» փոքր մարզադահլիճում կայացած 2014 թվականի Օլիմպիական չեմպիոնների յուրօրինակ գալա-համերգին:

Գեղասահքի համաշխարհային աստղերը սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ իրենց լավագույն համարներն են ցուցադրել եւ հանդիսատեսին պարգեւել յուրօրինակ, պատմական երեկո:

Ելույթ են ունեցել Կարոլինա Քոսթները, Մերիլ Դեւիսը, Չարլի Ուայթը, Թեսսա Վիրտուն, Սքոթ Մոերը, Նաոմի Լինգը, Պյոտր Չերնիշեւը, Եկատերինա Գորդեեեւան եւ այլք:

Հարկ է նկատել, որ Էգդարի երաժշտության ներքո հանդես են եկել նաեւ Վանկուվերի Օլիմպիադայի ոսկե մեդալակիր, ինչպես նաեւ Սոչիի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Թեսսա Վիրտու-Սքոթ Մոեր զույգը Կանադայից:



© NEWS.am STYLE