Օրվա թեմա. ինչպե՞ս սովորել չհայհոյել

21:02   27 փետրվարի, 2014

Ինչպե՞ս սովորել չհայհոյել: Թվում է, թե հարցը մեզ՝ հայերիս համար, հույժ կարեւոր է: Ո՞ւմ է հաճելի մշտապես հայհոյանքներ լսելը (ի դեպ,՝ թուրքերենից փոխառած):

Հայհոյանքներ բոլորը գիտեն: Բայց ոմանք ամենուրեք օգտագործում են դրանք ու չեն էլ կարմրում, իսկ ուրիշներն ամաչում են ու հանկարծակի թույլ տված տհաճ բառի համար ներողություն խնդրում:

Եվ այսպես, եթե ձեր գլխում սկսեցին մտքեր պտտվել, թե հայհոյելը լավ չէ եւ, որքան էլ տարօրինակ է, ձեզ մոտ ցանկություն առաջացավ նման բառապաշարի կիրառումը նվազագույնի հասցնել, ապա այս խորհուրդները ձեզ համար են:

Խորհուրդ ենք տալիս ընթերցանությամբ զբաղվել, այդ թվում՝ բարձրաձայն: Հարմար են նաեւ ժամանակակից, ավանգարդ ոճի հեղինակները, գլխավորը, որ դրանց հիմքում գրական խոսք լինի:

Դասական ստեղծագործություններ լսեք, օրինակ՝ Շտրաուս, Բախ, Մոցարտ: Այդպիսի երաժշտությունն ազատում է սթրեսից, մեզ ավելի պակաս ագրեսիվ դարձնում:

Հետեւեք ձեր խոսքին:

Նախքան խոսելը մտածեք:

Մի վախեցեք նկատողություն անել հայհոյողներին: Իհարկե, այդ զգուշորեն արեք եւ իրավիճակը ճիշտ գնահատեք:

Յուրաքանչյուր հայհոյանքի համար տուգանեք ինքներդ ձեզ: Հայհոյանքներից ազատվելու համար շատ արդյունավետ միջոց է:

Փորձեք ձեզ դրական տպավորություններով շրջապատել: Հաճախ ճանապարհորդեք՝ համատեղելով հաճելին ու օգտակարը:

Աղբյուրը՝ otvetin.ru



© NEWS.am STYLE