«Դե սպասիր»-ն ամենատարածված մուլտֆիլմն է Ռուսաստանում

16:47   27 փետրվարի, 2014

Հասարակական կարծիքի Հիմնադրամի սոցիոլոգները հարցում են անցկացրել, թե որն է Ռուսաստանի բնակիչների ամենասիրած մուլտֆիլմը: Ամենամեծ ժողովրդականությունը վայելում է սովետական «Դե սպասիր» մուլտֆիլմը: Ռուսաստանցիների 20%-ն այն ամենասիրելին է համարել: Հարցումներն անցկացվել են երկրի 100 բնակավայրերում, 1500 քաղաքացիների շրջանում:

Երկրորդ հորիզոնականում ժամանակակից «Մաշան ու արջը» մուլտֆիլմն է (7%):

Երրորդ հորիզոնականը կիսում են ամերիկյան «Շրեք»-ն ու սովետական «Պրոստոկվաշինա»-ն, (5-ական տոկոս):

Ռուսաստանաբնակների մեծամասնությունը՝ 56%-ը, խոստովանել է, որ սիրում են անիմացիոն ֆիլմեր դիտել: «Բնակչությանը դուր են գալիս անիմացիոն լիամետրաժ ֆիլմերն (39%) ու մանկական մուլտսերիալները (22%)»,- նշում են սոցիոլոգները:

Աղբյուրը՝ postimees.ee



© NEWS.am STYLE