Հոկտեմբերին մեկնարկում են նոր «Բոնդ»-ի նկարահանումները

11:02   1 մարտի, 2014

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Բոնդի մասին 24-րդ ֆիլմի մասին: Ժապավենի պրեմիերան նախանշված է 2015 թվականին:

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում գլխավոր դերը կրկին խաղալու է Դենիել Քրեյգը: Բացի այդ, հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել Ռեյֆ Ֆայնսի խաղը, ով հանդես է եկել նախորդ՝ «Skyfall» ֆիլմում:

Նախկինի պես նկարահանումներով զբաղվելու է Սեմ Մենդեսը, ով աշխատելու է նախորդ ֆիլմի սցենարիստ Ջոն Լոգանի հետ:

Միաժամանակ, Ռեյֆ Ֆայնսի խոսքով, ինքը ծանոթ չէ սյուժեի մանրամասներին, քանի որ սցենարը դեռեւս գրված չէ:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE