Հայկական պիցցա «Օսկար 2014»-ի արարողությանը

11:00   4 մարտի, 2014

«Օսկար 2014» մրցանակաբաշխության կենտրոնական թեմաներից մեկը դարձել է ոչ թե Լեոնարդո Դի Կապրիոյի հերթական ձախողումը, այլ հայկական պիցցան: Մրցանակների հանձնման արարողությունից առաջ միջոցառման վարող Էլեն Դեջեներեսը պիցցա է պատվիրել եւ առաքիչ տղայի հետ դահլիճում այն բաժանել է Հոլիվուդի աստղերին:

Հատկանշական է, որ Big Mama’s & Papa’s Pizzeria-ն հայ-ամերիկյան պիցցերիաների ցանց է, որն ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում ԱՄՆ-ում: Ցանցը հիմնադրել է Արո Աղախանյանը, ով Միացյալ Նահանգներում ապրում է 12 տարեկանից: Ներկայում Կալիֆորնիայում արդեն 20 նման ցանց կա:

«Երբ նոր էի սկսում աշխատել, նույնիսկ մեքենա չունեի, այլ միայն հեծանիվ: Հին վառարան ունեի, բայց շատ էի աշխատում եւ արդեն երկու տարի անց Jeep Wrangler գնեցի: Այնուհետեւ այն վաճառեցի, որպեսզի նոր վառարան գնեմ: Սկսեցի ավելի մեծ չափի պիցցա պատրաստել եւ գործերս աստիճանաբար բարելավվեցին»,- վերջին հարցազրույցներից մեկում ասել է Արոն:

Աղբյուրը՝ ianyanmag.com



© NEWS.am STYLE