Ինչպիսի տեսք ուներ Շակիրան 14 տարեկանում

12:30   7 մարտի, 2014

Համացանցում հայտնվել են ճանաչված երգչուհի Շակիրայի լուսանկարները 14-ամյա տարիքում: Դրանք արվել են 1991 թվականին, երբ ապագա աստղը դեռեւս դպրոցում էր սովորում:

Լուսանկարներում պատանի Շակիրան կեցվածք է ընդունում բավական բաց հագուստով: Դրանցում ապագա երգչուհին գրեթե անճանաչելի է:

Իսկ օրերս Շակիրան դարձել է Latina ամսագրի հերոսուհին: 37-ամյա աստղը, ով անցյալ տարի որդի ունեցավ, ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ էլի է երեխաներ ուզում:

«Երբ երեխա ես ունենում, զգում ես նրա սերը, այնպիսի խաղաղություն է քեզ տիրում: Ցանկանում ես քո երջանկությունը կիսել ամբողջ աշխարհի հետ: Եթե չլինեին իմ բոլոր երաժշտական նախագծերը, հիմա ես նորից հղի կլինեի: Իսկ ընդհանրապես ես ցանկանում եմ, որ Ժերարի հետ ութ կամ ինը երեխա ունենանք. սեփական ֆուտբոլային թիմը: Պիկեն ինձ հետ է, որովհետեւ ցանկանում է լինել Շակիրա մարդու հետ, այլ ոչ թե աստղի: Այդ իրական սեր է, ոչ մի թաքնված մոտիվ չկա: Իսկ ես նրա հետ եմ, քանի որ նա իմ հանդիպած ամենահիասքանչ տղամարդն է:

Մենք միեւնույն բանն ենք ուզում, մեզ միեւնույն բանն է դուր գալիս, մենք չենք սիրում միեւնույն բաները: Իմ կյանքում երբեք նման կրքոտ հարաբերություններ չեն եղել: Իմ մեջ միշտ ամեն ինչից կլինի: Ես միշտ ինքս ինձ հետ վիճել եմ, թե ինչ ուղղությամբ եմ ցանկանում աշխատել: Պատահում է, որ ինչ-որ երգ խենթի նման հավանում եմ, իսկ մի քանի րոպե անց արդեն ատում եմ այն»,- պատմել է երգչուհին:



© NEWS.am STYLE