Իվետա Մուկուչյանը երազում է Քսավիեր Նայդուի հետ զուգերգ ձայնագրել. հարցազրույց

23:04   20 նոյեմբերի, 2012

Մոդել եւ երգչուհի Իվետա Մուկուչյանը շարունակում է մասնակցությունը The Voice of Germany մրցույթին։ 25-ամյա աստղը կարողացել է տպավորել «Գերմանիայի ձայն» մրցույթի ժյուրիին, եւ նույնիսկ անցնել հաջորդ փուլ՝ հաղթելով իրանցի Օմիթին եւ հայուհի Մարի Հարությունյանին։ Իվետան, ով այժմ ապրում է Համբուրգում, հայտնի է որպես երգչուհի նաեւ Հայաստանում։ Չնայած իր զբաղվածությանը, նա NEWS.am STYLE - ի հարցերին պատասխանելու ժամանակ է գտել։

Ի՞նչ ես ակնկալում The Voice of Germany շուից։ Ի՞նչ հեռանկարներ է այն բացում կարիերայիդ համար։

The Voice of Germany- ին Գերմանիայում երաժշտությամբ զբաղվելու եւ պրոֆեսիոնալների հետ աշխատելու հնարավորություն է տալիս ինձ։

Ինչպե՞ս ես զգում Գերմանիայում։ Չե՞ս կարոտում Հայաստանը։

Շատ եմ կարոտում Հայաստանը, բայց Գերմանիայում ապրում եմ 20 տարի, եւ այն նույնպես իմ տունն է։ Բայց ես անպայման կարճ ժամանակով կգամ Հայաստան, եթե նախագծում հաջողություն ունենամ։

Պատրաստվում ես արդյո՞ք շարունակել կարիերադ Հայաստանում կամ որեւէ այլ տեղ։

Ինչ էլ որ լինի, ես կշարունակեմ իմ կարիերան Հայաստանում։ Երբեք չեմ մոռանում, որ մեծացել եմ հայ հանդիսատեսի աչքի առաջ, ով աջակցել եւ ուղղություն է տվել ինձ իմ կարիերայի հենց առաջին օրից։ Սակայն դա չի բացառում, որ ես կփորձեմ երաժշտությամբ առաջ գնալ նաեւ Հայաստանից դուրս։ Իմ քայլերը միշտ անում եմ որպես հայուհի, իմ ազգը միշտ ինձ հետ է։

Ո՞ւմ հետ կցանկանայիր զուգերգ ձայնագրել։

Մրցույթում իմ ղեկավարի՝ Քսավիեր Նայդուի հետ։



© NEWS.am STYLE