Ի գիտություն կանանց. ինչո՞ւ տղամարդիկ չեն կարողանում հիշել գեղեցկուհիների դեմքերը

20:15   14 մարտի, 2014

Պարզվում է՝ կնոջ հմայքը կարող է խանգարել նրա դեմքը հիշելուն: Ուշադրություն դարձրե՞լ եք, որ տղամարդիկ հաճախ չեն կարողանում հիշել իրենց դուր եկած գեղեցկուհու դեմքը: Եվ ոչ այն պատճառով, որ տեսողական կապի ընթացքում ավելի շատ ժամանակ են հատկացրել կնոջ մարմնի այլ հատվածներին: Գերմանիացի հոգեբանները պարզել են, որ տղամարդիկ չեն կարողանում հիշել գեղեցիկ կնոջ դեմքը, քանի որ նրան խանգարում են էմոցիաները, որոնք այդ կինն առաջացրել է նրա մոտ:


Այսպիսի արդյունքներ ստանալու համար հոգեբանները տղամարդկանց երկու տեսակի կանանց լուսանկարներ են ցույց տվել՝ գրավիչ եւ ոչ գրավիչ: Պարզվել է, որ ոչ գրավիչ դեմքերն ավելի լավ են հիշվում:

Առանց խնդիրների մասնակիցները հիշել են նաեւ առանձնահատկություններով գեղեցիկ դեմքերը:

Նախկինում հոգեբանները կարծում էին, որ գեղեցիկ դեմքը դյուրին է հիշել, քանի որ մարդկանց հաճելի է նայել հակառակ սեռի գեղեցիկ ներկայացուցիչներին, սակայն անցկացված հետազոտությունները հակառակն ապացուցեցին: Գեղեցիկ դեմքերը հաճախ են նույն դիմագծերն ունենում, այդ պատճառով դժվար է լինում դրանք հիշելն ու հետո տարբերելը:

Աղբյուրը՝ infowoman.com.ua



© NEWS.am STYLE