Արամ MP3-ի «Not alone» երգն աննախադեպ ցուցանիշ է գրանցում

11:21   16 մարտի, 2014

Արամ MP3-ի երկար սպասված «Not alone» («Դու մենակ չես»)  երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի ալիքում հրապարակվելուց անմիջապես հետո համացանցում ակտիվություն նկատվեց: Թե՛ հայերը եւ թե՛ օրատերկրացիները իրենց սոցիալական ցանցերում հրապարակում էին երգն ու հավանության խոսքեր մակագրում:

Իսկապես, մեր իրականույթունում Արամ MP3-ին աննախադեպ ցուցանիշ հավաքեց եւ շարունակում է հավաքել: Ընդամեն մեկ օրվա ընթացքում   206 689-ից  ավել դիտելիություն եւ 7 672-ից ավել հավանությունՀայաստանում մինչ օրս այսպիսի ցուցանիշ չէր գրանցվել: Սակայն չենք մոռանում, թե ինչպիսի ակտիվություն նկատվեց, երբ Ամանորին հայտնեցին, որ այս տարի Արամ MP3-ին է ներկայացնելու Հայաստանը: Նույն ակտիվությամբ Արամի «Եվրատեսիլ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հավաքեց տասը հազարավոր like-եր:

Հիշեցնենք, որ «Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Դե, ինչ մեկ անգամ եւս վայելենք Արամի «Not alone» կատարումը:


Միացեք Արամ MP3-ի պաշտոնական էջերին սոցցանցերում`
Facebook.com Official
Twitter.com Official Page 
Instagram.com Official Page 

 Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE