Յուդաշկինը վիրավորված է բանակի համար

12:52   21 նոյեմբերի, 2012

Հայտնի ռուս մոդելյոր Վալենտին Յուդաշկինը, ով ռուս զինվորների համար ռազմական համազգեստ մշակողներից մեկն է, վիրավորվել է ՊՆ-ից։ «Պաշտոնապես հայտնում եմ. այն համազգեստը, որն այսօր հագնում են բանակում, այն չէ, ինչ որ ես ու իմ աշխատակիցները 2007-ին մշակել ենք Պաշտպանության նախարարության պատվերով», - ասել է մոդելյորը իր հարցազրույցներից մեկում, ավելացնելով, որ «Դա նման է այն բանին, որ դուք հայտնի մարկայի պիջակ եք ցանկանում, իսկ ձեզ տալիս են դրա չինական կրկնօրինակը։ Ներկայիս համազգեստի գույնը, կտորի տեսակը, ներկերը, կոճակները, ջերմացուցիչը, ամեն ինչն էլ տարբեր է»։

«Эхо Москвы» - ը հայտնում է, որ ռազմական համազգեստի մշակման համար Յուդաշկինը երկու տարի է ծախսել, ընդ որում՝ ոչ մի ռուբլի չստանալով. «Ողջ գումարն ուղիղ գործարաններին է փոխանցվել, որտեղ կարվել են փորձնական նմուշները։ Իմ հետաքրքրությունը գեղարվեստական էր՝ ժամանակակից տեխնոլոգիայով, գեղեցիկ ու ֆունկցիանլ համազգեստ ստեղծելու մեծ ազգային նախագիծ։ Կարծում էի՝ դա նոր կյանք կհաղորդի մեր տեքստիլ ձեռնարկություններին, թույլ կտա նոր հաստոցներ գնել ու նոր տեխնոլոգիա ներդնել»։



© NEWS.am STYLE