«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին պատրաստվում է ամուսնանալ

13:24   21 մարտի, 2014

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան պատրաստվում է ամուսնանալ: Երգչուհին իր Instagram-ում ձյունաճերմակ հարսանեկան զգեստով լուսանկար է հրապարակել:

«Այսօր հանկարծ մի քիչ սարսափեցի: Դեռեւս երբեք իմ կյանքում այսքան կտրուկ ոչինչ չի փոխվել... Առջեւում բացարձակ նոր կյանք է: Եվ ես հստակ գիտեմ, որ այդ ընդմիշտ է:

Հ.Գ. Ամեն ինչ այնպես չէ, ինչպես ձեզ թվում է: Ամեն ինչ ավելի լավ է»,- լուսանկարը մակագրել է արտիստուհին:

Երկրպագուներն անմիջապես որոշել են, որ Աննան պատրաստվում է ամուսնանալ: Սակայն նրանց բոլոր հարցերը Սեդոկովան, ինչպես միշտ, անպատասխան է թողել:



© NEWS.am STYLE