Անջելինա Ջոլին Լաս Վեգասում ներկայացրել է իր «Unbroken» ֆիլմը

12:46   26 մարտի, 2014

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երկար ժամանակ աշխատում է իր ռեժիսորական առաջին ստեղծագործության՝ «Unbroken» ֆիլմի ուղղությամբ: Նախօրեին 33-ամյա աստղը Լաս Վեգասում ներկայացրել է այն: Անջելինան Cinemacon 2014-ի շրջանակում մասնակցել է Universal Pictures-ի շնորհանդեսին եւ Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիայի անդամներին է ներկայացրել է «Unbroken» դրամայից մի հատված:

«Ես ցանկանում էի այս ժապավենը նկարահանել այն իմաստի համար, որը ներկայացվում է ֆիլմի վերջում եւ որը հիմա, առավել քան երբեւէ, արդիական է: Այդ մի մարդու ուղի է, ով խավարի միջով շարժվում է դեպի լույսը: Ֆիլմը պատմում է ոչ կատարյալ մի մարդու մասին եւ հիշեցնում, որ մեզանից յուրաքանչյուրը շատ բանի է ունակ»,- նշել է Ջոլին:

Հիշեցնենք, որ «Unbroken» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ գլխավոր հերոսը՝ ամերիկյան վազորդ Լուի Զամպերինին (Ջեք Օ՛Քոնելի կատարմամբ) ճանոպացիների կողմից գերեվարվում է: Քաջությունն ու ոգու արիությունը մարզիկին օգնում են հաղթահարել դժվարություններն ու վերադառնալ հայրենիք:

Ժապավենի համաշխարհային պրեմիերան նախանշված է այս տարվա դեկտեմբերի վերջին:

Աղբյուրը՝ insidemovies.ew.com



© NEWS.am STYLE