Իրինա Շեյքն ու Դուեյն Ջոնսոնը՝ «Հերակլես»-ի թրեյլերում

14:49   26 մարտի, 2014

Համացանցում հայտնվել է «Հերակլես» արկածային մարտաֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը: Ռեժիսոր Բրեթ Ռեթների ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Դուեյն Ջոնսոնը, Իրինա Շեյքը, Ջոզեֆ Ֆայնսը, Ջոն Հերթը, Ռուֆուս Սյուելը եւ այլ աստղեր:

Ռուսաստանի ամենասեքսուալ կնոջ համար սա կինոյում աշխատանքի առաջին փորձն է: Իրինան հանդես է եկել Հերակլեսի կնոջ՝ Մեգերայի դերում:

Սյուժեի հիմքում կիսաստված-կիսամարդ Հերակլեսի պատմությունն է, ով կորցրել է ընտանիքն ու մխիթարվում է միայն դաժան ճակատամարտերով: Զեւսի որդին հասցնում է իր շուրջը հավաքել նույնքան կորուսյալ վեց զինվորի: Թրակիական Կոտիս արքան նրանց վարձում է, որպեսզի ստեղծի աշխարհի հզորագույն բանակը: Հերակլեսը պետք է կանգնեցնի արյունարբու արքային եւ կանխի դեպի Հունաստան արշավանքը:

Մարտաֆիլմի պրեմիերան կայանալու է այս տարվա հուլիսի վերջին:



© NEWS.am STYLE