Ռեփեր Սերյոգան Ուկրաինայի մշուշոտ ժամանակների մասին երգ է ներկայացրել

10:12   27 մարտի, 2014

Երգիչ Սերյոգան «Туман» անունով երգ է թողարկել։ Ստեղծագործությունը նվիրված է Ուկրաինայի իրադարձություններին։

«Туман»-ը երկարատեւ լռությունից հետո Սերգեյ Պարխոմենկոյի թվով երկրորդ երգն է։ Նույնիսկ չտեղեկացված ունկնդիրն այս երգի մեջ պարզ կարող է տեսնել վերջին իրադարձությունների արտացոլանքը, որն ընդմիշտ փոխեց երբեմնի եղբայրական ազգերի հարաբերությունները։

Մշուշը՝ ականատեսի ու ժամանակակցի ներքին իրավիճակն է։

«Սա իմ քաղաքացիական իրավունքն է եւ ինձ մի փոքր ուղղում եմ թույլ տալիս. ես ընտրում եմ իմ ճշմարտությունն ասելը, իսկ ոմանք ընտրում են լռելը»,- նկատում է Սերյոգան։

Աղբյուրը՝ Paparazzi



© NEWS.am STYLE