Համացանցում հայտնվել է լեգենդար «Նինձյա-կրիաների» առաջին թրեյլերը՝ Մեգան Ֆոքսի մասնակցությամբ

14:12   28 մարտի, 2014

Համացանցում հայտնվել է լեգենդար «Նինձյա-կրիաների» առաջին թրեյլերը՝ հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոքսի մասնակցությամբ: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու այս տարվա օգոստոսի 8-ին: Դատելով այն հանգամանքից, որ թրեյլերը համացանցում երեկ է հայտվել եւ արդեն շուրջ 5 միլիոն դիտում է հավաքել, պրեմիերան մեծ հաջողություն է ունենալու: Նշենք, որ ֆիլմում նկարահանվել է 27-ամյա գեղցկուհի Մեգան Ֆոքսը:

Սյուժեի համաձայն, 27-ամյա գեղեցկուհի Մեգանը մարմնավորել է հայտնի չորս հերոսների՝ Դոնաթելոյի, Միքելանջելոյի, Ռաֆայելի եւ Լեոնարդոյի ընկերուհուն, ինչպես նաեւ լրագրողուհի Էյփրիլին: Առաջին թրեյլերում երեւում է, որ երբ եկվորներն իջնում են երկրի վրա եւ Մանհեթենում քաոս է տիրում, խիզախ Օ՛Նիլը չի մոռանում իր մասնագիտական պարտականությունների մասին եւ կատարվածը նկարահանում է տեսախցիկով:

Քաղաքը բռնազավթողներից ազատելու է մուտացված սողունների լեգենդար քառյակը:



© NEWS.am STYLE