ԵՐԱԶԱՀԱՆ. ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՃԱՄՓՈՐԴՈՒՄ ԵՔ

09:00   2 ապրիլի, 2014

Անծանոթ քաղաքները եւ ճանապարհները երեւի ամենառոմանտիկ եւ հուզիչ երազներից են: Հաճելի զգացողությունները եւ ադրենալինը չեն լքում մեզ նույնիսկ քնած վիճակում: NEWS.am STYLE-ը դիմել է հայտնի ամերիկացի գրող եւ երազների մեկնաբանող Գուստավ Միլլերի երազահանին եւ բացահայտել է, որ... Եթե երազում ճամփորդում եք, այդ նշանակում է, որ իրական կյանքում մեծ հաջողություններ կունենաք ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում:

Սակայն եթե ճամփորդելիս որեւէ մռայլ վայրերում եք հայտնվում, ապա Դուք վտանգի մեջ եք: Գուցե, որոշ ժամանակ ծանր հիվանդությունից կտառապեք: Եթե Դուք երազում ժայռերով եք բարձրանում, ապա Ձեզ, անշուշտ, հաջողություն է սպասվում, որից հետո կորուստներ կտանեք եւ հիասթափություն կապրեք:

Եթե Ձեր առջեւ ծաղկած ու կանաչ լեռներ եք սփռված, ապա Դուք կլինեք երջանիկ եւ բարեկեցիկ: Եթե երազում մեքենայով մենակ ճամփորդում եք, ապա այդ նշանակում է, որ Ձեր գալիք ճամփորդությունը անհանգիստ կլինի: Եթե ճամփորդում եք մարդկանցով լի մեքենայով, ապա Ձեզ հետաքրքրաշարժ արկածներ եւ ծանոթություններ են սպասվում:

Եթե երազում տեսնում եք, որ Ձեր ընկերները որգեւորությամբ ճամփորֆդության են պատրաստվում , ապա այդ երազը կյանքում հաճելի փոփոխություններ է խոստանում:

Սակայն եթե ընկերները տխուր հեռանում են Ձեզնից, այդ նշանակում եք, որ Դուք կբաժանվեք: Երազում բարդ եւ տեւական ճամփորդությունից արագ եւ անսպասելի կերպով վերադառնալը մեծ աշխատանքի բարեհաջող ավարտ է խորհրդանշում:

Իսկ եթե երազում մոլորվել եք եւ կորցրել եք Ձեր ճամփան, ապա շուտով գործերում անախորժություններ կունենաք: Նախկինում տարած հաղթանակաները չափազանց մեծ տպավորություն են թողել Ձեզ վրա, եւ Դուք նույնիսկ չեք նկատում, որ Ձեր գործը վտանգված է: Այսպիսի երազը Ձեզ կոչ է անում ավելի աշխատասեր լինել: 



© NEWS.am STYLE