Պենելոպա Կրուզը ներկայացնում է Nespresso – ն

15:02   22 նոյեմբերի, 2012

Հայտնի իսպանացի դարասանուհի Պենելոպա Կրուզը նկարահանվել է Nespresso սրճեփ սարքի շվեցարական մարկայի գովազդում։

Adage.com կայքը հայտնում է, որ Nespresso ընկերության հաշվարկը 38 – ամյա գեղեցկուհու զգլխիչ արտաքինն է։ Բրենդի տեսահոլովակը կհեռարձակվի ամերիկյան բոլոր ալիքներով։ Լուրեր են շրջում, որ նկարահանումների համար դերասանուհին ստացել է 12 մլն դոլար։

Հիշեցնենք, որ հենց այդ նույն դերը եվրոպական եւ ասիական տարածություններում արդեն 6 տարի է կատարում է զգլխիչ հոդիվուդյան դերասան Ջորջ Կլունին։ Եվ գլխավոր շեշտը դրանցում դրված է սրտակերի աստղային կարգավիճակի ծաղրանքի վրա։

Թե ի՞նչ է առաջարկում Nespresso ընկերությունն այս անգամ, կարելի է իմանալ՝ դիտելով Պենելոպա Կրուզի մասնակցությամբ տեսահոլովակը։



© NEWS.am STYLE