Երգչուհի Նատալին նոր հոլովակ է ներկայացրել. «Շահերեզադե»

14:47   1 ապրիլի, 2014

Ռուսական ճանաչված երգչուհի Նատալին նոր հոլովակ է ներկայացրել՝ նկարահանված իր «Շահերեզադե» երգի հիման վրա: Հոլովակի ռեժիսորը Մարիա Սկոբելեւան է: Նատալին մարմինը գրկող սեւ լողազգեստով հիասքանչ կազմվածքն է ցուցադրել:

Անցյալ տարեվերջին երգչուհին Նիկոլայ Բասկովի հետ ներկայացրել «Նիկոլայ» երգը: Նշենք, որ ներկայում Նատալիի կարիերան բարձունքում է: Դրան մեծապես նպաստում է նրա մասնակցությունը «Точь-в-точь» հեռուստաշոուին: Նատալին արդեն մի քանի անգամ կերպարանափոխվել է. այս ընթացքում նա հասցրել է լինել Տատյանա Բուլանովայի, Վալենտինա Տոլկունովայի, Օլգա Զարուբինայի, Ալյոնա Ապինայի, Ալսուի դերում եւ մտադիր չէ բավարարվել այդքանով:



© NEWS.am STYLE