Հոլիվուդի աստղ Քեմերոն Դիասը՝ «սեքսուալ տեսանյութում»

14:02   2 ապրիլի, 2014

Հոլիվուդյան 41-ամյա աստղ Քեմերոն Դիասը նկարահանվել է «սեքսուալ տեսանյութում»: Խոսքը պապարացիների ձեռքն ընկած արգելված տեսանյութերի մասին չէ, այլ սեքսուալ տեսանյութ նկարահանող ամուսնական զույգի մասին պատմող ֆիլմում արտիստուհու նոր դերի:

Ֆիլմն այդպես էլ կոչվում է՝ Sex Tape: Ժապավենում Դիասի զուգընկերը Ջեյսոն Սիգելն է: Ըստ սյուժեի, զույգն անընդհատ սիրով է զբաղվում եւ նկարահանում է այդ: Ընդ որում, նրանք չեն բավարարվում սեփական տան հյուրասենյակով, այլ սեքսուալ փորձարկումները շարունակում են երեկույթների ժամանակ եւ անգամ մարդաշատ փողոցում կայանված ավտոմեքենայում:

Եվ ահա նման ակտիվ գործողություններով հագեցած երկարատեւ օրվանից հետո արթնանալով՝ զույգը հայտնաբերում է, որ սեքսուալ տեսանյութն անհետացել է: Երիտասարդները խուճապահար սկսում են փնտրել այն:



© NEWS.am STYLE