Սուպերմենը փրկել է տիեզերք թռած Սանդրա Բալոքին

12:29   4 ապրիլի, 2014

Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում կրկնօրինակել են Ալֆոնս Կուարոնի «Ձգողականություն» օսկարակիր ֆիլմը: Հոլովակը համացանցում մեծ տարածում է ստացել. երկու օրվա ընթացքում այն ավելի քան մեկ միլիոն մարդ է դիտել: Տեսանյութը սկսվում է ֆիլմի ամենալարված պահերից մեկով. Սանդրա Բալոքի հերոսուհին չի կարողանում գլուխ հանել տիեզերանավի սարքավորումներից, ինչի արդյունքում ստիպված է անօգնական պտտվել երկրի շուրջ գտնվող տարածությունում: Փրկվելու համար հերոսուհին անջատվում է լարից եւ թռչում բաց տիեզերք: Առաջարկում ենք գնահատել աղմուկ հանած ժապավենի՝ երջանիկ եւ արագ ավարտով այլընտրանքային տարբերակը:



© NEWS.am STYLE