ԵՐԱԶԱՀԱՆ. ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՔ ՏԵՍԵԼ

09:01   6 ապրիլի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել երազների մեկնաբանությունները: Այս անգամ կպարզենք, թե ինչ է նշանակում, երբ երազում վարչապետի եք տեսնում:

Տեսնել երազում վարչապետի, նշանակում է անձնական կյանքում փոփոխություններ ունենալ: Դա նշանակում է, որ շուտով ձեր կյանքում կհայտնվի մարդ, ում հետ կապը բազմաթիվ երջանիկ պահեր կպարգեւի ձեզ եւ նոր իմաստով կլցնի ձեր կյանքը:

Կնոջ համար նման երազը նշանակում է ուշադրություն՝ հակառակ սեռի կողմից, իսկ տղամարդկանց համար կանխատեսում, որ նա շուտով հանդիպելու է աղջկա, ով հրաշալի տնային տնտեսուհի կդառնա եւ կապահովի տան հարմարավետությունը:


Եթե երազում, վարչապետի հետ միասին, կան շատ այլ մարդիկ, ապա դա նշանակում է, որ շուտով դուք հարսանյաց հանդեսի կամ մեկ այլ շքեղ խնջույքի մասնակից կդառնաք: Եթե վարչապետին տեսնում եք որեւէ կենդանու հետ, հնարավոր է՝ շուտով հանդիպեք ձեր հին ընկերներին կամ ծանոթներին:

Ձեր երկրի վարչապետին տեսնելը հաջողություն է կանխատեսում, այլ երկրի վարչապետը՝ անհաջող փոփոխություններ եւ տհաճ գործնական ուղեւորություններ: Եթե երազում դուք եք վարչապետի դերում, ապա դա նշանակում է, որ դուք կարող եք անօրինական կերպով ձեզ վերագրել ուրիշի իրավունքները:

Կառավարության շենքը երազում տեսնելը պաշտոնի իջեցում է կանխագուշակում, իսկ շենքի միջանցքներով քայլելը՝ փորձելով ինչ-որ բան ճշտել, նշանակում է անօգուտ ջանքեր գործադրել:



© NEWS.am STYLE