Հռիփսիմե Հակոբյանը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականի՝ Ցեղասպանության վերաբերյալ կազմակերպած հանդիպմանը

15:44   8 ապրիլի, 2014

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը ԱՄՆ-ում համերգային ծրագրի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ նրա հետ եւ գրել.

«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել մի վայր, ուր բոլորին հավաքել էր մի գաղափար՝ ներկայացված կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից, որը կյանքի կկոչվի Փասադենա քաղաքում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցմամբ։ Կատարեցի Արթուր Գրիգորյանի «Երկրաշարժ» երգը։ Անչափ շնորհակալ եմ մեծ ընդունելության համար»։ 




© NEWS.am STYLE