Քիմ Քարդաշյանի բաց ֆոտոսեսիան Թայլանդում

18:02   8 ապրիլի, 2014

Դեռ մեկ շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանը հանգստանում էր Թայլանդում, իսկ համացանցն արդեն լեցուն է աստղի արձակուրդային լուսանկարներով։

Ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը ցուցադրել է անթերի մարմինը։ Քիմը լողափում կեցվածք է ընդունել փոքրիկ բիկինիով։

Հիշեցնենք, որ մայիսին Քիմ Քարդաշյանն ամուսնանում է Քանիե Ուեսթի հետ։ Հարսանյաց արարողությունը կայանալու է Փարիզում, ընկերների նեղ շրջանակում։

Աստղային զույգը հարսանիքի հյուրերից յուրաքանչյուրի համար 124 հազար դոլար է ծախսելու: Պսակադրությանը շուրջ 200 մարդ է հրավիրված:

Ընկերներն ու մտերիմներն իջեւանելու են Trianon Palace Hotel-ում, որտեղ մեկ գիշերվա համար մեկ սենյակի արժեքը 700 ֆունտ է (1.160 դոլար): Քիմն ու Քանիեն արդեն ուղարկել են հարսանիքի հրավերները, որոնց մոտավոր արժեքը 600 ֆունտ է:

Սիրահարների սիրավեպի պատմությամբ հարսանեկան ալբոմը դրվելու է մաքուր ոսկուց դիզայներական բացառիկ շրջանակի մեջ։ Հյուրերի ցանկը կազմված է մարգարտե թելերով կապված ոսկու բարակ թերթի վրա։

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE