Բարաք Օբաման, Ուիլ Սմիթը եւ այլ հայտնիներ հրաժարվել են մասնակցել Քիմ Քարդաշյանի հարսանիքին

10:07   9 ապրիլի, 2014

Երեւում է՝ բազմաթիվ հայտնիներ որոշել են փչացնել Քիմ Քարդաշյանի հարսանիքը: Ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը մայիսին Փարիզում ամուսնանալու է ամերիկյան ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Քիմը չէր սպասում, որ ավելի քան 100 հայտնիներ, որոնց հրավիրել էր իր հարսանիքին, կվերադարձնեն հրավերը:

Ընդ որում, նրանց թվում են նաեւ Ամերիկայի առաջին դեմքերը:

Հարսանիքին մասնակցելուց հրաժարվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ, Բեյոնսեն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ եւ ԱՄՆ ամենաազդեցիկ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին: Ֆրանսիա չեն մեկնի նաեւ դերասան Ջարեդ Լետոն, դերասան-ամուսիններ Ուիլ Սմիթն ու Ջադա Փինքեթ-Սմիթը, ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, երգիչներ Պրինցն ու Ռոբին Տիկը:

«Քանիեն գիտի, որ շատերն ատում են Քիմին: Քանիեի ընկերները հարսանիքին գնալու են միայն նրա համար»,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ աստղային զույգը որոշել է հարսանիքի յուրաքանչյուր հյուրի համար շուրջ 75.000 ֆունտ սթեռլինգ (124.000 դոլար) ծախսել: Ընդհանուր առմամբ, հարսանիքը Քիմին ու Քանիեին շուրջ 25 մլն դոլար է արժենալու:

Աղբյուրը՝ viasat1.com.gh



© NEWS.am STYLE