13-ամյա երկրպագուն Վերա Բրեժնեւայի համբույրից հետո երկու օր չի լվացել այտը

11:42   9 ապրիլի, 2014

Երգչուհի Վերա Բրեժնեւայի 13-ամյա երկրպագուն՝ Ռոդիոն Վորոբյովը Կազանից, արտիստուհու համբույրից հետո երկու օր այտը չի լվացել: Ըստ Starhit-ի, Ռադիոնը պատմել է, որ «Մաքսիմիլիանս» ռեստորանում Վերայի համերգի տոմսը մայրն իրեն նվիրել է, որովհետեւ դպրոցում քառորդն առանց «երեք»-ների է ավարտել:

«Բրեժնեւան իմ սիրելի երգչուհին է: Ես դպրոցական երեկույթների ժամանակ երբեմն երգում եմ նրա երգերը: Մեր սեղանը VIP գոտում էր, իսկ այն պահին, երբ Վերան բեմից հարցրեց՝ «Դահլիճում իսկական տղամարդիկ կա՞ն», ես գնում էի նրան վարդերի փունջ նվիրելու:

Նրան տեսա իմ առջեւ ու քարացա: Մոտիկից ավելի գեղեցիկ է, քան էկրանին: Հարցրեց անունս, քանի տարեկան եմ: Ժպտաց՝ լսելով, որ 13: Ասաց, որ համերգից հետո գնանք դիմահարդարման սենյակ՝ զրուցելու:

Դուռը բացեց թիկնապահը: Վերան կիսատաբատով եւ շապիկով զրուցում էր երաժիշտների հետ: Ինչ-որ մեկը սեղանից հավաքում էր ջուրը, մրգերը, բուտերբրոդները: Ինձ տեսավ, մոտեցավ, մայրս նկարեց մեզ, իսկ հետո լուսանկարիչը նկարեց ինձ, մորս եւ Վերային: Նա հարցրեց. «Դու 2013 թվականին «ՎԻԱ Գրա»-ի համերգին չե՞ս եղել»: Մոռացել էր տարիքիս մասին: Իսկ մայրս ասաց. «Ես եմ եղել»: Ու նրանք սկսեցին վերհիշել: 10 րոպե անց մենք հրաժեշտ տվեցինք: Վերան ասաց. «Ցտեսություն: Դեռ կհանդիպենք»,- եւ համբուրեց այտս: Հետո ես երկու օր այն չէի լվանում: Եվ վերնաշապիկս մինչեւ հիմա չես լվանում: Վերան շատ հաճելի օծանելիք ունի, գարուն է բուրում: Ավելի շատ սիրահարվեցի»,- պատմել է Ռոդիոնը:



© NEWS.am STYLE