Կարմիր շրթներկը կարելի է հավերժ թրենդ համարել, քանի որ այն երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից։ Լինելով հագեցած, առեղծվածային եւ կրքոտ գույն ու, միեւնույն ժամանակ ունենալով բազմաթիվ երանգներ, այն ամեն տարի նորովի է մուտք գործում նորաձեւություն։ Ստորեւ ներկայացնում ենք կարմիր շրթներկի ամենանորաձեւ երանգները այս գարնան եւ ամռան համար։
Հատապտղային։ Կեռասի, ազնվամորու եւ ելակի երանգները, որոնք ոճաբանները նախընտրում են անվանել հատապտուղների երանգ, արդիական է այս սեզոնին։
Ամռան նորաձեւ գույներից է նարնջագույնը։ Սա տարածվել է նաեւ շրթներկի վրա։ Նարնջա-կարմիրն այս դեպքում իդեալական տարբերակ է տաք ամռան համար։
Մուգ բորդո, գրեթե շագանակագույնի շրթներկը նույնպես արդիական է, թեեւ գարնան եւ ամռան սեզոնին այն մի փոքր կարող է խամրել առավել վառ գույների կողքին։ Այնպես որ, թողեք սա 2014-ի աշնան համար։