Ի գիտություն կանանց. ինչու են տղամարդիկ ստում սիրելի կանանց

22:02   11 ապրիլի, 2014

Ինչո՞ւ են տղամարդիկ ստում սիրելի կանանց։ Այո՛, այո՛, կա նման բան։ Եվ ինչն է ստիպում ուժեղ սեռի ներկայացուցիչներին ստել իրենց երկրորդ կեսին։ Ամստերդամի (Նիդերլանդներ) եւ Բեն Գուրիոնի (Իսրայել) համալսարանների գիտնականների խումբը պարզել է, որ մարդկանց ստիպում է ստել… սերը։

Պարզվում է՝ սիրահարված մարդու օրգանիզմում շատ արտադրվող օքսիտոցին հորմոնը նպաստում է ստելուն։ Օքսիտոցինը հաճախ անվանում են սիրո եւ քնքշանքի հորմոն, քանի որ այն օրգանիզմում արտադրվում է հաճելի տպավորություններից, օրինակ՝ սիրահարվածության ընթացքում կամ երեխայի ծննդից հետո։ Մինչեւ վերջերս այդ «սիրային» հորմոնն ընդունված էր կապել անկեղծության եւ վստահության հետ, սակայն հիմա պարզվել է, որ հենց օքսիտոցինի բարձր մակարդակն է ստիպում մարդկանց ստել։

Հետազոտողները կարծում են, որ մարդիկ ստիպված են թաքցնել տհաճ ճշմարտությունն ու իրենց սխալ վարքը, որպեսզի խնայեն մտերիմ մարդկանց զգայական հանգստությունը, քանի որ մարդուն ջերմ վերաբերվելով՝ դժվար թե կարողանաս նրան դաժան ճշմարտությամբ խոցել։ Հակառակը, մարդկանց մեծամասնությունն այդպիսի իրավիճակում փորձում են քողարկել այն։

Այժմ հաստատված է, որ այդ բացատրվում է օքսիտոցինի բարձր մակարդակով, որն արագացնում է ստի մասին որոշում կայացնելու ընթացքը, հատկապես այն դեպքերում, երբ այդ սուտն ի նպաստ մտերիմների ու սիրելի մարդկանց է։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE