Աշխատավարձի չափը կախված է սեքսի քանակի՞ց

22:09   12 ապրիլի, 2014

Ո՞վ կարող էր մտածել, որ աշխատավարձի չափը կախված է սեքսի քանակից: Այսպիսի եզրահանգման են եկել գերմանացի մասնագետները: Պարզվում է՝ աշխատանքի վճարման մակարդակը կապ ունի սեռական հարաբերությունների հաճախականության հետ: Ակտիվ սեռական կյանք վարողներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան նրանք, ովքեր հազվադեպ են սեքսով զբաղվում կամ ընդհանրապես չեն զբաղվում:

Գիտնականնները 26-ից 50 տարեկանների շրջանում հարցում են անցկացրել՝ կապված նրանց աշխատավարձի չափի եւ սեքսի հաճախականության հետ: Պարզվել է, որ շաբաթական նվազագույնը չորս անգամ սեքսով զբաղվողները կարողանում են 5 տոկոսով ավելի վաստակել, քան նրանք, ովքեր ավելի պակաս ակտիվ են սեռական կյանքում:

Իսկ ահա սեռական կյանքից ընդհանրապես հրաժարվելը 3 տոկոսով նվազեցրել է աշխատավարձի չափը՝ ի տարբերություն նրանց, ովքեր գոնե տարեկան մեկ անգամ զբաղվում են սեքսով: Ի դեպ, որքան հաճախ է մարդը սեռական մերձեցում ունեցել, այնքան հազվադեպ է նրա մոտ սրտային հիվանդություն, արտրիտ եւ շաքարախտ ախտորոշվել: Իհարկե, մասնագետներն առայժմ վերջնական որոշում չեն կայացնում: Հնարավոր է՝ շատ վաստակող եւ լավ ինքնազգացողություն ունեցող մարդիկ են ավելի հաճախ սեքսով զբաղվում:

Աղբյուրը՝ Delfi.ua



© NEWS.am STYLE