Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հարսանիքին ընդամենը 20 հոգու է հրավիրել

11:48   11 ապրիլի, 2014

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ու նրա սիրելին՝ Ջասթին Տերուն, հարսանիքը կազմակերպելու են Հավայան կղզիներում: 45-ամյա աստղը հարսանիքին ընդամենը 20 հոգու է հրավիրել. միայն ամենամտերիմ ու հարազատ մարդկանց: Հանդիսության օրը դեռեւս հայտնի չէ: Նախապես Էնիսթոնը ցանկանում էր արարողությունն անցկացնել Մեքսիկայում, սակայն 2011 թվականին Տերուի հետ լինելով Հավայան կղզիներում՝ Բեն Սթիլերի հյուրանոցում, դերասանուհին պարզապես սիրահարվել է այդ վայրին:

Հարկ է նկատել, որ նախկինում նրանք արդեն հետաձգել էին հարսանիքը: Այն ժամանակ զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել էր, որ նրանք պարզապես չեն հասցրել պատրաստվել: Հունվարին զույգը գրանցվելու դիմում է ներկայացրել: ԱՄՆ օրենսդրության համաձայն, նրանք պետք է իրենց միությունն ամրագրեն 9 ամսվա ընթացքում:

Ավելի վաղ դերասանուհին պատմել էր, որ Տերուի հետ ցանկանում են երեխա ունենալ: Նրանք պատրաստվում են օգտվել փոխնակ մոր ծառայություններից:

Հիշեցնենք, որ արտիստները ծանոթացել են 2011 թվականին, իսկ մեկ տարի անց Ջասթինն Էնիսթոնին ամուսնության առաջարկություն է արել:

Աղբյուրը՝ The Hollywood Gossip



© NEWS.am STYLE