Գիտնականներին հաջողվել է պարզել Նապոլեոնի առնանդամի չափսը

12:25   11 ապրիլի, 2014

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը մահացել է շուրջ երկու դար առաջ: Նապոլեոնի անձը միշտ ուշադրություն է գրավել: Շատ գիտնականներ կա՛մ անգործությունից, կա՛մ բյուջեից ստացված միջոցների վատնումն արդարացնելու համար հետաքրքրվել են ֆրանսիական զորավարի քաղաքական եւ անձնական կյանքի մանրամասներով:

Բացի պատերազմներից, Նապոլենը հայտնի էր նաեւ որպես կանանց սիրահար: Սակայն տարիներ շարունակ ասում էին, որ դրա հետ մեկտեղ Նապոլեոնը շատ փոքր առնանդամ է ունեցել: Իսկ հիմա գիտնականներին հաջողվել է պարզել Բոնապարտի առնանդամի չափսը:

Հետազոտողներն ասում են, որ ֆրանսիացու սեռական օրգանը համեստ չափսեր է ունեցել՝ ընդամենը 4 սմ երկարություն:

Իրենց եզրահանգումը գիտնականներն ամրագրել են ապացույցներով եւ հրապարակել Chanel 4 հեռուստաալիքի «Մեռած ու կենդանի ԴՆԹ» հաղորդման ընթացքում:

Ի դեպ, Նապոլեոնի առնանդամը պահպանվել է մինչեւ մեր օրերը: Բանն այն է, որ դիահերձման ժամանակ այն կտրել են: Մինչեւ 1924 թվականն առնանդամը պահպանվում էր Վինյալ ընտանիքում, իսկ հետո այն ձեռք է բերել ամերիկյան մի կոլեկցիոներ: Իսկ հիմա այն դարձել է Նյու Յորքի ֆրանսիական մշակույթի թանգարանի ցուցանմուշը: Ի դեպ, ավելի վաղ երբեք Նապոլեոնի առնանդամը չեն տեսագրել կամ լուսանկարել:

Աղբյուրը՝ infowoman.com.ua



© NEWS.am STYLE