Ձախլիկներն ավելի բավարարված են իրենց սեռական կյանքով, քան աջլիկները

22:13   13 ապրիլի, 2014

Ձախլիկներն ավելի բավարարված են իրենց սեռական կյանքով, քան աջլիկները։ Նման եզրակացության են հանգել հատուկ հարցում անցկացրած մասնագետները։

Պարզվել է, որ ձախլիկները 86 տոկոսով ավելի շատ են բավարարված իրենց ինտիմ կյանքից, քան աջլիկները։ Փորձագետները նման եզրակացության են եկել՝ հարցումներ անցկացնելով 10.000 մարդու միջեւ։ Հարցված-ձախլիկների շուրջ 80 տոկոսը խոստովանել է. նրանք «շատ գոհ են սեռական կյանքից»։ Դրանով կարողացել է հպարտանալ աջլիկների միայն 15 տոկոսը։

Հարցումներն անցկացրել է շվեդական Lelo ընկերությունը, որը ձախլիկների համար հատուկ սեքսուալ խաղալիք է ստեղծել (ինտիմ վիբրամերսող սարք)։ Մշակողների խոսքով, սկզբունքային տարբերություն կա ձախլիկների ու աջլիկների մթերքների միջեւ։ Խաղալիքն արտաքինից սթրեսը հանող գնդակ է հիշեցնում։

Գործողության սկզբունքը նման է։ Երբ մարդը սեղմում է այն, վիբրացիա է սկսվում։ Միաժամանակ, ուղեղի աջ կիսագնդի խթանում է սկսվում։ Հեղինակները կարծում են, որ ձախ ձեռքով կատարված սեղմումը լավացնում է հիշողությունն ու ավելացնում մտավոր կարողությունների մակարդակը։ Նրանք իրենց խոսքերը հաստատում են հարցումների արդյունքներով։

Աղբյուրը՝ Delfi.ua



© NEWS.am STYLE